2021 թվականի փետրվարի 5-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է «Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրությունը՝ առաջին անգամ ներկայացնելով արվեստագետի վերջին տարիներին ստեղծած կարևոր շարքերից մեկը:
Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Օհանյանը, ի տարբերություն շատ այլ նկարիչների, պատկերել է մի Սևան, որ չի տեսել ոչ ոք, անգամ ինքը՝ նկարիչը, ինչն անվանումը դարձնում է բացարձակ պայմանական: Չնայած աշխատանքները ստեղծվել են 2016-2019 թվականներին, դրանք արդիական են նաև այսօր, երբ մարդկությունը շարունակական փորձության միջով է անցնում»:
«Սևան» շարքը բաղկացած է երեք կտավից։
«Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրությունը գործելու է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մինչև մայիսի 23-ը։